shape

ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնհինգերորդ

  • 26 փետրվարի, 2018 թ.
  •  

    Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը: Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների ու պետությունների: Հավատի ճանապարհով երբ միացաք Քրիստոսին, դուք ձեր մեղքերը թոթափեցիք: 
    ՄԿՐՏՎԵԼՈՎ՝ ԹԱՂՎԵՑԻՔ ՆՐԱ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԷԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՎԱՏԱՑԻՔ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՄԵՌԵԼՆԵՐԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՆՐԱՆ: ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ԱՍՏՎԱԾ ՁԵ՛Զ ԷԼ ԿԵՆԴԱՆԱՑՐԵՑ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՀՈԳԵՊԵՍ ՄԵՌԱԾ ԷԻՔ ՁԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:
    Այո՛, Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և իր իշխանությամբ ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատապարտության վճիռը՝ խաչափայտին մեխելով այն: Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին՝ նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով՝ նրա հարության ժամանակ:
    (Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 2:8-15)

    shape
    book-shape