shape

Մեծ պահքի Խ օր

  • 26 մարտի, 2021 թ.
  •  

    46.3 Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու՝ Յակոբի տուն, եւ դուք՝ Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4 քանզի ես նոյնն եմ: Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ: 5 Ո՞ւմ կնմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք՝ մոլորեալներ, 6 որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց: 7 Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան: 8 Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք՝ մոլորեալներդ սրտանց դարձի՛ եկէք, 9 մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ես եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10 որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ: 11 Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերեցի, հաստատեցի եւ կատարեցի, բերեցի նրան եւ դրեցի յաջող ճանապարհի վրայ: 12 Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13 մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը յանուն իմ փառքի:

    47.1 Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն: 2 Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. 3 մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները: Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4 նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի Սուրբ:

     

     Բ Օրենք 11.10-25

     Հոբ 21.1-34

     Եսայի 46.3-47.4

    shape
    book-shape