shape

Պահք

  • 04 սեպտեմբերի, 2020 թ.
  •  

    24 Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: 25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: 26 Այս կինը հեթանոս էր՝ փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: 27 Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացն առնել ու շների առաջ գցել»: 28 Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»: 29 Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛. դեւը քո աղջկանից դուրս ելաւ»: 30 Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ:

     

     Բ Կորնթացիներ 5.6-18

     Ավ. ըստ Մարկոսի 7.24-30

    shape
    book-shape