shape

Պահք

  • 25 սեպտեմբերի, 2020 թ.
  •  

    28 Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ աւետարանի համար եւ այժմ, 30 այս ժամանակի մէջ, հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: 31 Սակայն շատերը, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջինները՝ առաջին»: 32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա, նորից վերցնելով տասներկուսին առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն: 33 «Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն. 

     

     Բ Կորնթացիներ 11.30-12.9

     Ավ. ըստ Մարկոսի 10.28-33

    shape
    book-shape