shape

Ս. ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻ ԾՆՈՒՆԴԸ

  • 08 սեպտեմբերի, 2017 թ.
  •  

          Աստվածածնի ծնողները` Հովակիմը և Աննան, մինչև ծերություն զավակ չունեին և միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսելի­ են դառնում, և Աստ­ված­ պարգևում­ է մի դուստր, ում կո­չում են Մարիամ:

         Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Երուսաղեմում: Այդ տոնակա­տարությունը կապված էր այնտեղ` Պրոբատիկեում գտնվող Ս. Աստվածածնի տաճարի հետ:

           Հայ Եկեղեցում Ս. Կույս Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից:

    shape
    book-shape