shape

Ս. Զատկի Զ օր

  • 09 ապրիլի, 2021 թ.
  •  

    1 Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. 2 միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի: 3 Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»: Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին: 4 Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է: 5 Յիսուս նրանց ասաց. «Զաւակնե՛ր, ուտելու բան ունէ՞ք»: Նրան պատասխանեցին՝ ո՛չ: 6 Նրանց ասաց. «Ուռկանը գցէք նաւակի աջ կողմը եւ կգտնէք»: Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել: 7 Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է: Երբ Սիմոն Պետրոսը լսեց, որ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, ու իրեն նետեց ծովի մէջ: 8 Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ՝ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը՝ ձկներով հանդերձ: 9 Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց: 10 Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»: 11 Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով: Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց: 12 Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք: Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է: 13 Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ՝ ձուկը: 14 Այս երրորդ անգամ էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին մեռելներից յարութիւն առնելուց յետոյ:

     

     Գործք 4.32-5.11

     Հակոբոս 2.1-13

     Ավ. ըստ Հովհաննեսի 21.1-14

    shape
    book-shape