shape

ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ 40 ՎԿԱՆԵՐ

  • 10 մարտի, 2018 թ.
  •  

    Սեբաստիայի 40 մանուկները կամ 40 վկաները (~320) եղել են Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքից: Քրիստոնյա լինելու համար ձերբակալվել ու ենթարկվել են չարչարանքների: Ձմռանը նրանց մերկացնում ու նետում են Սեբաստիայի մոտ գտնվող լիճը: Գիշերը ջուրն սկսում է սառչել, որի հետևանքով ճաքճքում են նրանց մարմինները: Դատավորը լճի մոտ կառուցել է տալիս մի բաղնիք, որպեսզի երիտասարդ քրիստոնյաները գայթակղվելով ստիպված լինեն մտնել այնտեղ՝ ուրանալով հավատը:

    Նրանցից մեկը, սակայն, փախչում է և հրաժարվում իր հավատքից, որի տեղը զբաղեցնում է պահապան զինվորներից մեկը` կամավոր գնալով նահատակության: Աստված հրաշքով 40 մանուկներին փրկում է սառնամանիքից, սակայն նրանք նահատակվում են հաջորդ օրը:

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Մկրտիչ աբեղա Կարապետյանը:

    shape
    book-shape