shape

Սուրբ Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակության օր

  • 10 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    Դեմետրիոս ենթահյուպատոս

    Ծնվել է Սալոնիկում, ազնվական ընտանիքում: Քրիստոնեական դաստիարակչությամբ սնված մի առաքինի և քաջ երիտասարդ էր: Համարձակ ամենուրեք քարոզում էր Ավետարանը և արդեն շատերին էր դարձի բերել: Նրան Մաքսիմինոս հալածիչ կայսեր առջև ամբաստանեցին: Երբ հավատքը չուրացավ՝ 303 թ.-ին տեգի հարվածով սպանեցին: Հույները և լատինները նրա հետ նաև հիշում են ոմն Նեստոր անունով մարտիրոսի, որը մարտիրոսացել էր: Նա Մաքսիմինոսի սիրելի հսկա մի իմբիշ էր, որ Գողիաթի պես մի հարվածով սպանելու կարողության համար քրիստոնյաների դատավճիռներն էր իրականացնում:

    Դեմետրիոսը հույների մոտ մեծ ժողովրդականություն վայելող սուրբ է:

    Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երեքշաթի օրը:

     

    Բասիլիսկոս կամ Բասիլիոս քահանա

    Մեր տոնացույցում ներգրավվել է Բասիլիսկոս քահանա անվան տակ: Հույները և լատինները երկու-երեք Բասիլիսկոսներ ունեն, սակայն նրանցից և ոչ մեկը քահանա չէ: Մեր Հայսմավուրքներում էլ չկա որևէ Բասիլիսկոս քահանայի հիշատակություն: Հետևաբար, մեզ ոչինչ չի մնում անել, եթե ոչ նրան նույնացնել հույների և լատինների մոտ եղած Բասիլիոս Երեցի հետ, ինչը որ արել է Թորգոմ Պատրիարքը: Ըստ այդմ, Բասիլիոսը Անկյուրայի երեցներից մեկն էր, որը իր և շրջակայքի քրիստոնյաներին սրտապնդում էր Հուլիանոսի հալածանքներին տոկալ և չտկարանաալ հավատքի մեջ: Ձերբակալվեց և կայսեր մոտ տարվեց, որտեղ քաջաբար պաշտպանեց քրիստոնեական հավատքը, որի համար էլ ենթարկվեց բառացիորեն անտանելի չարչարանքների, որոնց ներքո ավանդեց հոգին:

    Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երեքշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 15.33-16.7

     Օսեե 14.9-10

     Տիտոս 3.3-8

     Ավ. ըստ Մարկոսի 13.9-13

    shape
    book-shape