shape

Պահք Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր

  • 01 հուլիսի, 2019 թ.
  •  

    7 Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8 իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը: 9 Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից՝ գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար եւ կմխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից: 10 Ես նրա շնորհիւ փառք կվաստակեմ ժողովրդի մէջ եւ պատիւ՝ ծերերի առջեւ:

     

     Իմաստ. Սողոմոնի 8.7-10

     Նավում 1.7-9

     Ա Կորնթացիներ 12.4-11

     Ավ. ըստ Մարկոսի 6.45-52

    shape
    book-shape