shape

ԽԱ օր Յինանց

  • 11 մայիսի, 2018 թ.
  •  

    Սիրելինե՛ր, սիրենք միմյանց,
    որովհետև սերն Աստծու պարգևն է.
    ով սիրում է, նա ծնված է Աստծուց
    և ճանաչում է Աստծուն։
    Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն,
    որովհետև Աստված սեր է։
    Աստծու սերն այս ձևով է հայտնվել մեզ.
    Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ,
    որպեսզի կյանք ունենանք նրանով։
    Ճշմարիտ սերն այս է ահա.
    ոչ թե մե՛նք սիրեցինք Աստծուն,
    այլ Աստված ի՛նքը սիրեց մեզ
    և ուղարկեց իր Որդուն՝
    իբրև մեր մեղքերը քավող զոհի։
    Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա ուրեմն մենք ևս պետք է սիրենք միմյանց։
    (Հովհաննես առաքյալի առաջին նամակը 4:7-11)

    Ղկ. 18:15-34, Գրծ. 21:37-22:29, Ա Հհ. 4:7-21, Յհ. 11:47-54, Մտ. 19:16-20:16, Մր. 10:28-32

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Ներսես աբեղա Հարությունյանը:

     

    shape
    book-shape