shape

ԺԹ օր Հինանց

  • 22 ապրիլի, 2021 թ.
  •  

    24 Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: 25 Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կգայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կպատմի»: 26 Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: 27 Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում է այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում, կամ՝ ի՞նչ ես խօսում նրա հետ: 28 Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29 «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: 30 Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ: 31 Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: 32 Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: 33 Աշակերտներն իրար մէջ ասում էին. «Արդեօք մէկը նրան ուտելու բա՞ն է բերել»: 34 Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: 35 Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: 36 Եւ ով հնձում է, վարձ է ստանում եւ յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: 37 Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ այլ է սերմանողը, եւ այլ՝ հնձողը: 38 Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշները աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»: 39 Եւ սամարացիների այդ քաղաքից շատերը հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»: 40 Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: 41 Ուրիշ շատերն էլ նրան հաւատացին իր խօսքի համար. 42 եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, որ նա է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»:

     

     Ավ. ըստ Ղուկասի 8.1-21

     Գործք 11.1-26

     Ա Պետրոս 3.10-22

     Ավ. ըստ Հովհաննեսի 4.24-42

     Ավ. ըստ Մատթեոսի 9.35-10.15

     Ավ. ըստ Մարկոսի 4.1-9

    shape
    book-shape