shape

Լուրեր

Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
  • 27 05 2015
  •  Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:

    Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից և արտերկրից: 

    Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների այցը Մայր Աթոռ
    Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների այցը Մայր Աթոռ
  • 08 04 2014
  • Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ավարտական լսարանի ուսանողներին` ուղեկցությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:

    Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
    Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • 30 05 2013
  • Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
         Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև առկա համագործակցությունը:

     Սբ. Էջմիածնում բացվեց  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը
    Սբ. Էջմիածնում բացվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը
  • 18 10 2012
  •         Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:

    «ՎԱՉԵ ԵՒ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆՕՐՀՆԵՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
    «ՎԱՉԵ ԵՒ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆՕՐՀՆԵՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
  • 22 09 2009
  • Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ազգային բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների հովանավորությամբ կառուցվող մատենադարանի հիմնօրհնեքի արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տիար Վաչե Մանուկյանը։
    Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, մատենադարանի նախագծի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն։