shape

Աստվածածնի պահքի Գ օր

  • 09 օգոստոսի, 2023 թ.
  •  

    20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին Պտուղը. 21 քանզի մի մարդով մահ եղաւ, եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն: 22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ 23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծոյ եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. 25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ: 26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»: 27 Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ՝ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան: 28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը Որդին կհնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամէնքի մէջ: 29 Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ, ուրեմն, մկրտւում են նրանց համար: 30 Ինչո՞ւ մենք էլ նեղութիւն ենք կրում ամէն ժամ: 31 Եղբայրնե՛ր, երդւում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդէպ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ ես մեռնում եմ ամէն օր: 32 Եթէ մարդկանց համար Եփեսոսում գազանամարտի բռնուած լինէի, ինձ ի՞նչ օգուտ կլինէր, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք: 33 Մի՛ խաբուէք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը:

     

     Ա Կորնթացիներ 15.20-33

     Ավ. ըստ Մարկոսի 3.6-12

    shape
    book-shape