shape

Լուրեր

Գրքերի շնորհանդես
Գրքերի շնորհանդես
  • 09 07 2021
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ․ հուլիսի 23-ին, ժամը 15։30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա «ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ» խորագրով շնորհանդես։

    Հընթացս շնորհանդեսի կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ 

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց
    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց
  • 15 06 2021
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պարբերական մամուլի հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային, հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով և գիտական ամսագրերով, որոնց մատենագիտական ցանկն արդեն հասանելի է գրադարանի կայքէջում։

    «ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
    «ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
  • 15 06 2021
  • Ս․ Էջմիածնի Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպել են Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin», ՖԱՄ հրատարակչություն, Ստամբուլ, 2020) պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը։

    Պատմավեպը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրությունը, որն իր մեջ ներառում է և հայերի ցեղասպանության ողբերգական դրվագները, և խնուսցիների հերոսական ինքնապաշտպանությունը:

     

     

    Գիրք նվիրելու օրը․․․
    Գիրք նվիրելու օրը․․․
  • 16 02 2021
  •  

    Աստվածաշունչը վկայում է, որ երիտասարդների զարդն իմաստությունն է (Առակ․ Ի 29), իսկ մանկավարժությունը սերմանում է այն գիտակցությունը, որ հաջողությունն ինքնին չի գալիս, դեպի այն պետք է քայլել՝ զինված լինելով գիտելիքով:

    Գրքերի շնորհանդես
    Գրքերի շնորհանդես
  • 09 02 2021
  •  

    «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը» (Թեքերեյ)

    Աստծո խոսքը քարոզելու և հավատավոր ժողովրդին կրթելու համար գիրք նվիրելու օրը խորհրդանշականից զատ ունի նաև գործնական նշանակություն:

    Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի: Դարերի ընթացքում գիրքը դարձավ այն անգնահատելի արգասիքը, որը սերունդ է կրթում, որը մարդուն մասնակից է դարձնում կյանքի բազում երևույթներին և ապրեցնում: Գիրքը բացելով` բացում ենք մի նոր աշխարհ, գրքին ևս մի նոր կյանք ենք տալիս: Ուստի, գրքերը պետք է ապրեն, հեղինակները պետք է անընդհատ զգան իրենց ստեղծած գրքերի ուժը, ազդեցությունն ու վեհությունը:

    Աղբյուրագիտական և մատենագրական կարևոր հավաքածուի նվիրատվություն
    Աղբյուրագիտական և մատենագրական կարևոր հավաքածուի նվիրատվություն
  • 03 12 2020
  • Ուրախ ենք տեղեկացնելու մեր ընթերցողներին, որ տիար Արամ Սոխակյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել հայ և օտար աղբյուրագիտական և մատենագրական արժեքավոր գրականություն (251 միավոր):

    Այսօր էլ հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր մեղվի նման ջանադիր՝ հավաքում, գտնում, կուտակում են գիրք գրքի կողքին, շարում՝ զինվորների պես, գծագրում, շինում հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակությունների գրադարան-բանակ:

    Հավաքածուի գրքերը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին:

    Նվիրաբերված գրականության ցանկը կարող եք ներբեռնել։

    Լույս է տեսել Կոմիտաս վարդապետի  «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը
    Լույս է տեսել Կոմիտաս վարդապետի «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը
  • 16 11 2020
  • Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական հատորը (Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան (1869-1935), գիրք ԻԱ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան, Ամատունի Վիրաբեան)։

    Սույն հատորը նվիրված է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին և վախճանման 85-րդ տարելիցին: Մատենաշարի ներկա հատորը կազմված է 192 փաստաթղթերից, որոնցից 180-ը պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում: Ժողովածուում ընդգրկված 12 փաստաթուղթ պահպանվում է Կահիրեի ազգային առաջնորդարանի արխիում: Ժողովածուում ընդգրկված են ինչպես Կոﬕտաս Վարդապետի ուսման և գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող, այնպես էլ՝ նրա վախճանից հետո ստեղծված փաստաթղթեր: Փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը հրատարակվում են առաջին անգամ, բնագրի լեզվով՝ ուղղագրական շտկուﬓերով: Հատորն օժտված է անձնանունների և տեղանունների օժանդակ ցանկերով:

    Գրքի տոնավաճառ` ի նպաստ հայոց բանակի
    Գրքի տոնավաճառ` ի նպաստ հայոց բանակի
  • 03 11 2020
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Գրքի տոնավաճառ՝ ի նպաստ հայոց բանակի։ Տոնավաճառը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում։

    Մատենադարանի աշխատակցուհիները միացան Էօռնեկյան դպրոցում քողարկող ռազմական ցանցեր պատրաստող ուսուցիչներին
    Մատենադարանի աշխատակցուհիները միացան Էօռնեկյան դպրոցում քողարկող ռազմական ցանցեր պատրաստող ուսուցիչներին
  • 28 10 2020
  • Էջմիածնում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի նախասրահը արտադրամասի է վերածվել: Ուսուցիչները, ծնողներն ու կամավորները պատրաստում են քողարկող ռազմական ցանցեր: Դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշում է, որ համացանցից իմացել է Դավիթ անունով մի երիտասարդի մասին, ով նման գործողություններ է իրականացնում մի շարք հաստատություններում։ Նա սկզբում կամավոր է միացել Դավիթի խմբին, ապա որոշել «Էօռնեկյան» դպրոցի նախասրահը արտադրամասի  վերածել։ Առաջին իսկ հայտարարությունից հետո բազմաթիվ կամավորներ են միացել նրանց։ Կամավորներն աշխատում են հերթափոխով։ Բոլորն օգնում են ինչով որ կարողանում են։ Նրանց է միացել նաև Սուրբ Էջմիածնի Մատենադարանի աշխատակցուհիները։

    Հայ եկեղեցին մշտապես եղել է հավատքի, հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց
    Հայ եկեղեցին մշտապես եղել է հավատքի, հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց
  • 28 10 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչության մասի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր միանգամայն արդիական է հիշել պատերազմների տեսության մասնագետ Մ. Վոլզերին, ում կարծիքով՝ հարձակումն այն միակ հանցագործությունն է, որը պետությունը կարող է կատարել մեկ այլ պետության դեմ: Ըստ հոգեւորականի, դեռ հին ժամանակներից մարդկային հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական առաջընթացին զուգահեռաբար զարգացել է նաեւ ռազմական ոլորտը:

    «Հողը արյունով են պահում»
    «Հողը արյունով են պահում»
  • 23 10 2020
  • Ինչպես ասում են` արյունը միավորում է բոլորիս։

    Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներն արյուն հանձնելու նպատակով այցելեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

    Արյուն հանձնելը վիրավոր զինվորներին ինչ որ կերպ օգտակար լինելու գործողություն չէ լոկ։ Այսպես իրոք միավորվում ենք ամենքս եւ ոչ միայն արյամբ, այլև` գաղափարով, սկզբունքով եւ առ Հայրենին ունեցած անվերադարձնելի պարտքի բարձրագույն գիտակցությամբ։

    ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ
    ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ
  • 22 10 2020
  • Հայկ Դավթյանի «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» գրքում 505 թվի ներքո (էջ 129) նշված է հետևյալ գրքույկը․

    Յովհաննէս Սեբաստացի «Ներբողական նուագերգութիւնք». - Տփխիս : տպ. «Դպրոցի Հայոց ընծայեցելոյ», 1825. - 21 էջ.

    Որպես պահպանման վայր, նշված է՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանը։ Գրքույկը երկար ժամանակ տեխնիկական պատճառներով անհասանելի էր։