shape

Հինանց ԽԱ օր

  • 19 մայիսի, 2023 թ.
  •  

    28 Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ աւետարանի համար եւ այժմ, 30 այս ժամանակի մէջ, հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: 31 Սակայն շատերը, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջինները՝ առաջին»: 32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին:

     

     Ավ. ըստ Ղուկասի 18.15-34

     Գործք 21.37-22.29

     Ա Հովհաննես 4.7-21

     Ավ. ըստ Հովհաննեսի 11.47-54

     Ավ. ըստ Մատթեոսի 19.16-20.16

     Ավ. ըստ Մարկոսի 10.28-32

    shape
    book-shape