shape

Պահք

  • 14 հունիսի, 2023 թ.
  •  

    13 Արդարեւ, Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղաւ ոչ թէ օրէնքի, այլ՝ հաւատի արդարութեան միջոցով. 14 քանի որ եթէ ժառանգները նրանք են, որ օրէնքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հաւատը, եւ դատարկ՝ խոստումը. 15 որովհետեւ օրէնքը բարկութիւն է առաջ բերում. ուր չկայ օրէնք, չկայ եւ օրինազանցութիւն: 16 Ահա թէ ինչու հաւատից է խոստումը, որպէսզի դա ըստ շնորհի լինի եւ որպէսզի խոստումն ի զօրու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն՝ այն սերնդի համար, որ օրէնքի ուժով է ժառանգ, այլեւ՝ բոլոր նրանց համար, որոնք ունեն հաւատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է. 17 ինչպէս որ գրուած էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»: Նա հայր է Աստծոյ առաջ, որին հաւատաց, որ կենդանացնում է մեռելներին եւ անգոները գոյութեան է կոչում: 18 Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կլինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ «Այսպէս պիտի լինի քո սերունդը»: 19 Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի – քանի որ հարիւր տարեկանի մօտ էր – եւ Սառայի մեռած արգանդին: 20 Բայց Աստծոյ խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն 21 եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարել կարո՛ղ է: 22 Դրա համար այդ նրան որպէս արդարութիւն համարուեց:

     

     Հռոմեացիներ 4.13-22

     Ավ. ըստ Մատթեոսի 10.34-42

    shape
    book-shape