shape

Սուրբ Հուլիանե, Վասիլուհի, Ինդոս, Դոմնա կույսերի, Գղերիկոս քահանայի և նիկոմիդացիների եկեղեցում այրված քսան հազար նահատակների հիշատակության օր

  • 29 նոյեմբերի, 2021 թ.
  •  

    Հուլիանե

    Այս անվամբ շատ սրբեր կան թե՛ լատինների և թե՛ հույների մոտ: Իսկ մեր Հայսմավուրքում ամենաքիչը երկու սրբուհիների հանդիպեցինք: Մեր տոնացույցում ընդգրկված Հուլիանան կարծում ենք Նիկոմիդացի Հուլիանան է, որը ապրել և նահատակվել է Դ դարի սկզբներին, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ: Մատաղ տարիքում Հուլիանան արդեն քրիստոնյա է դարձել և իրեն նվիրել է կուսական կյանքին, հետևաբար մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը: Մատնում է դատավորին և ահավոր չարչարանքների ենթարկվելով՝ ի վերջո բանտարկվում է: Այնտեղ էլ ենթարկվում է բարոյական փորձության՝ չարության ոգին հրեշտակի կերպարանքով մոտենում է նրան, որպեսզի հայտնի, որ Աստված այլևս չի ցանկանում, որ սրբուհին չարչարվի, ուստի պիտի կայսեր հրամանին ենթարկվի և չերկմտի կուռքերին զոհ մատուցելու համար: Այս բոլոր փորձությունների միջից հաղթական է դուրս գալիս: Երբ բանտից հանեցին, որպեսզի կրակի մեջ նետեն՝ կրակը մարեց: Այս հրաշքը տեսնելով շատերը դարձի եկան և հենց այդտեղ էլ նահատակվեցին: Ի վերջո 311 թ.-ին, երբ 19 տարեկան էր, գլխատվելով նահատակվեց:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց առաջին երկուշաբթի օրը:

     

    Վասիլուհի

    Այս անվամբ նույնպես բազմաթիվ վկայուհիներ կան հույների և լատինների տոնացույցներում: Մեր տոնացույցում ընդգրկվածի համար ենթադրում ենք, որ Նիկոմիդացի է և փոքր հասակից քրիստոնյա է եղել, որի պատճառով էլ կայսեր կողմից նշանակված դատավորի հրամանով չարաչար տանջանքների ենթարկվեց: Բոլոր չարչարանքներից անվնաս մնալով ազատվեց և ճգնողական կյանք ապրելով, մաքուր սրբությամբ առ Աստված գնաց 309 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց առաջին երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

     

    Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Սբ. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Նրանք ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303 թվականին նահատակվում են:

    Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի նահատակվել են 303 թվականին:

     

     Սկզբնզղբյուր ՝ https://www.qahana.am

     

     Երգ երգոց 8.14

     Օսեե 14.6-8

     Բ Կորնթացիներ 6.16-7.1

     Ավ. ըստ Ղուկասի 8.1-3

    shape
    book-shape