shape

Սուրբ Ինդոս և Դոմնա կուսերի, Գղերիկոս քահանայի և նիկոմիդացիների եկեղեցում այրված քսան հազար նահատակների հիշատակության օր

  • 22 դեկտեմբերի, 2022 թ.
  •  

    Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Սբ. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Նրանք ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303 թվականին նահատակվում են:

    Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի նահատակվել են 303 թվականին:

     

     Սկզբնզղբյուր ՝ https://www.qahana.am

     

     Իմաստ. Սողոմոնի 3.1-8

     Երեմիա 30.18-22

     Ա Պետրոս 4.12-19

     Ավ. ըստ Հովհաննեսի 15.17-25

    shape
    book-shape