Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել կուսակցության երկրորդ համագումարի առիթով:
Մարտի 31-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» խորագրով միջազգային մեկօրյա գիտաժողով:
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:
Հուլիսի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում սկսվեց ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովը:
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից և արտերկրից:
Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ավարտական լսարանի ուսանողներին` ուղեկցությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:
Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև առկա համագործակցությունը:
Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ազգային բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների հովանավորությամբ կառուցվող մատենադարանի հիմնօրհնեքի արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տիար Վաչե Մանուկյանը։
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, մատենադարանի նախագծի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն։