shape

ԱՆԴՐԵԱՍ ԶՈՐԱՎԱՐ ԵՎ ՎԿԱՆԵՐ ԿԱԼԻՆԻԿՈՍ ԵՎ ԴՈՄԵՏԻՈՍ

  • 04 սեպտեմբերի, 2017 թ.
  •  

    Անդրեասը՝ ծագումով Կիլիկիայից, կայսերական բանակի զորավար էր Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակ և ծառայում էր Ասորիքում: Պարսիկների հետ կռվի ժամանակ նրա գունդը, որ կազմված էր 600 մարտիկներից, նահանջում է: Այն ժամանակ Անդրեասը դիմում է իր զինվորներին` համոզելով նրանց հավատալ Հիսուս Քրիստոսին և հույսը դնել Նրա վրա: Հավատքով ոգեշնչված` զինվորներն Աստծու օգնությամբ մեծ հաղթանակ են տանում: Զորավարին նախանձող համախոհներից տեղեկանալով, որ նա և նրա զինվորները քրիստոնյա են, Ասորիքի կառավարիչը` Անտիոքոսը, 2000 զինվոր է ուղարկում` կործանելու Անդրեասի­ գունդը:­ Սակայն Անդ­րեա­սը­ նրանց էլ է դարձի­ բերում­ քրիստոնեության: Այնուհետև նրանք ուղևորվում են Տարսոն, որտեղ նորադարձ քրիստոնյաները մկրտվում են Տարսոնի եպիսկոպոս Պետրոսի և Բերիի եպիսկոպոս Նունայի կողմից: Նրանց այցելությունը գնահատում են որպես դասալքություն, և Կիլիկիայի կառավարիչ Սելևկիոսը նրանց ետևից զորք է ուղարկում, որը, հանկարծակի պաշարելով նրանց Տարսոնի լեռնանցքներում, ոչնչացնում է նրանց: Անդրեասի և իր խմբի նահատակության տեղում ծագում է մի բուժիչ աղբյուր: Կալինիկոսը նահատակվել է Գանգրա քաղաքում, ծնունդով Կիլիկիայից էր: Շրջելով քաղաքներով ու գյուղերով` քրիստոնեություն էր քարոզում: Անկյուրիայում ձերբակալվում մատնվում է տանջանքների, որից հետո նրան հագցնում են մեխերով երկաթե կոշիկներ և ուղարկում Գանգրա: Ճանապարհին աղոթքով քարից ջուր է բխեցնում ծարաված զինվորների համար: Որպես հատուցում՝ զինվորները ցանկանում էին նրան ազատ արձակել, սակայն երկյուղելով պատժից` հանձ­նում են դատավորին: Դատավորի վճռով Կալինիկոսը նետ­վում է վառարանը:

    Դոմետի­ոսը տարսոնցի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, մասնագիտությամբ` բժիշկ, Դիոկղե­ տիանոս կայսեր ժամանակակից:­ Ամենուրեք շրջում և բժշկում էր աղքատ հիվանդների:­ Իր այս ճամփորդության ընթացքում օրերից մի օր հասնում է Նիկիա, որտեղ սրտապնդում է հա­լածանքի տակ գտնվող քրիստոնյաներին: Նրան ձերբակալում և տանում են Նիկո­միդիա`­ դատելու: Հակառակ մարտիրոսանալու բուռն փափագին`­ Աստված խնայում է նրան չարչարանքներից և փոխարենը­ վարձատրում այլ փառքով ու պատվով. Դոմետիոսը շղթա­յակապ չարչարանքի տարվելու պահին, երբ մի պահ կանգնում է աղոթելու, ավանդում է իր մաքուր ու բարեսեր հոգին 303 թ.:

    shape
    book-shape