shape

ԱՆԴՐԻԱՆՈՍ ԵՎ Ս. ԱՆԱՏՈԼԱ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ († 310)

  • 05 սեպտեմբերի, 2017 թ.
  • Անդրիանոսը և նրա կինը` Ս. Անատոլան, նահատակվել են Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակ Բյութանիայի Նիկոմիդիա քաղաքում: Քսանութամյա Անդրիա­ նոսը դատարանի պաշտոնյա էր: Մի անգամ դատարան են բերում քսաներեք քրիստոնյաների: Լսելով նրանց պատաս­ խանները դատավորներին և տեսնելով նրանց քաջությունը` Անդրիանոսը հավատում է Քրիստոսին և հրամայում գրիչին իր անունը գրանցել չարչարանքների դատապարտվածների ցանկում: Իմանալով, որ իր ամուսինն ընդունել է Քրիստոսին, Անատոլան, որ ծածուկ քրիստոնյա էր, ուրախանում է և շտապում ամուսնու մոտ` ցանկանալով օգնել նաև այլ արգելա­ փակյալների: Չարչարանքների ժամանակ Անատոլան պաշտպանում և քաջալերում է ամուսնուն: Անդրիանոսի, ինչպես նաև մնացյալ նահատակների ձեռքերն ու ոտքերը կտրում են: Անդրիանոսը մահանում է: Դատավորները հրամայում են այ­րել նահատակների մարմինները, որպեսզի դրանք քրիստո­ նյաների ձեռքը չընկնեն: Երբ մարմինները գցում են կրակը, հորդառատ անձ­րև­ է սկսում­ գալ և հանգց­նել­ կրակը:­ Քրիստոնյա Եվսեբիոսը հավաքում է սուրբ մասունքները և թաղում Արգիրուպոլսի մոտակայքում (ներկայիս Ֆնդխլի, Բոսֆորի ափին, Կոստանդնուպոլսից ոչ հեռու): Անատոլան վերցնում Անդրիանոսի ձեռքը և պահում իր մոտ` որպես սրբություն: Այնուհետև փախչում է Արգիրուպոլիս` իր ամուսնու թաղման տեղը` կայսերական բանակի հրամանատարի խնամախոսու­ թյունից խուսափելով: Որոշ ժամանակ անց նրան իր երազում հայտնվում է Անդրիանոսը և հայտնում նրա մոտալուտ վախ­ճանը:­ Շուտով­ Անա­տո­լան­ ի Տեր է հանգչում,­ իսկ նրա մարմինը թաղվում է սուրբ նահատակների մասունքների կողքին:

    Թեոդորոսը եղել է հռոմեացի զորահրամանատար և նահատակվել Լուցիոս Լիկիանոս (308-324) կայսեր օրոք, Պոնտոսի Հերակլապոլիս քաղաքում 319 թ.: Թեոդորոսը քրիս­ տոնյա է դարձել և սկսել կոտորել կուռքերի ոսկե արձանները և ոսկին բաժանել աղքատներին, որի համար ենթարկվել է անասելի տանջանքների: Հրաշքով ազատվելով հալածանք­ ներից և վկայելով Քրիստոսին` բազում հեթանոսներ դարձի բերում: Թեոդորոսը արժանանում է նահատակի լուսե պսա­ կին` գլխատվելով հեթանոսների կողմից:

    Ելևթյուրոսը նահատակվել է Դեկոսի իշխանության տարիներին, Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղա­ քի նշանավոր բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին դիմում է ավելի խիստ հանդիմա­ նություններով, որի համար ենթարկվում է հալածանքների: Նա հրաշքով փրկվում է հալածանքներից և անվ­աս մնում: Այս հրաշքին ականատես լինելով` բազում հեթանոսներ դառնում են քրիստոնյա, որոնց թվում էր նաև հեթանոսական քուրմ Կալինիկոսը, ով իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում, որի համար գլխատվում է: Ելևթյուրոսը, դիմագրավելով բազում տանջանքների, վախճանվում է իր մահով:

    shape
    book-shape