Թեոփիստոսը († ~118) նահատակվել են Ադրիանոսի օրոք Հռոմում: Տիրոջ տեսիլքից հետո բարեգործ հեթանոս զորավար Պղակիդոսն ընտանյոք հանդերձ մկրտվում է` ստանալով Եվստաթեոս անունը: Անասունների ժանտամահի հետևանքով սնանկանալով` նրանք ճանապարհ են ընկնում Եգիպտոս: Ճանապարհին Եվստաթեոսի կնոջն առևանգում են ծովահենները, իսկ որդիներին փախցնում են վայրի գազանները: Եվստաթեոսը հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Աշխատելով 15 տարի որպես ծառա Վադիս գյուղում` նա կայսեր հրահանգով վերադառնում է բանակ: Եվստաթեոսն արշավի ժամանակ հրաշքով հայտնաբերում է կնոջը և որդիներին ողջ և առողջ և ջերմորեն շնորհակալություն հայտնում Աստծուն: Որոշ ժամանակ անց հեթանոս աստծուն երկրպագելուց հրաժարվելու համար Եվստաթեոսն ընտանիքի հետ նահատակվում է:
Երմոնեն Փիլիպպոս սարկավագի դուստրն էր (†~117): Նահատակվել է Եփեսոսում Ադրիանոս կայսեր կողմից: Իր քրոջ` Եվտիքիայի հետ ուղևորվում է Փոքր Ասիա` փնտրելու Հովհաննես Աստվածաբանին, բայց շուտով իմանում է առաքյալի մահվան մասին: Ճանապարհին հանդիպելով Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին` քույրերը դառնում են նրա աշակերտուհիները: Երմոնեն, բժշկական արվեստի գիտակ լինելով, հիմում է մի բուժարան. բժշկում է այցելուների մարմական տկարությունները և նրանց հոգիները դարձնում Քրիստոսին: Տրայանոս կայսեր կողմից չարչարանքների է ենթարկվում: Ադրիանոսի ժամանակ նորից ենթարկվում է տանջանքների: Ասելով, որ ուզում է երկրպագել Հերակլես աստծուն, տարվում է նրա տաճարը, որտեղ նրա աղոթքով գետին են տապալվում բոլոր կուռքերը, որից հետո նա գլխատվում է:
Նեքտարինեն նահատակվել է Ալեքսանդրիայում Մաքսիմիանոս կայսեր կողմից: Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Աչքի ընկնելով բացառիկ գեղեցկությամբ և խելքով, հրաշալի գիտելիքներով` ծնողներին հայտարարում է, որ կամուսնանա միայն նրա հետ, ով կգերազանցի իրեն ամեն ինչում: Նեքտարինեի մայրը, որ գաղտնի քրիստոնյա էր, տանում է նրան իր հոգևոր ուսուցչի մոտ, ով աղջկա մեջ սքանչելի Երիտասարդի հարսնացուն դառնալու ջերմ ցանկություն է ներշնչում, որը գերազանցում էր բոլոր աշխարհիկ փեսացուներին: Մկրտվելով Նեքտարինեն արժանանում է Քրիստոսի հետ տեսիլքին, որն աղջկան է տալիս մի հրաշալի մատանի` նշանելով նրան Իր հետ: Արթնանալով նա տեսնում է մատանին իր ձեռքին: Հեթանոսական տոնի ժամանակ Նեքտարինեն կայսեր առջև մերկացնում է հեթանոսների մոլորությունները, իսկ այնուհետև դարձի բերում 50 հեթանոսական իմաստունների, որ կայսեր կողմից հրավիրված էին Նեքտարինեի խոսքերը հերքելու համար: Սրա համար նրան ենթարկում են դաժան բզկտումերի, բայց պատժի գործիքները շրջվում են` գանահարելով բազում հեթանոսների: Այս հրաշքին ի տես` 0գոստուհի կայսրուհին և զորավար Պորփյուրիոսը 200 զինվորներով քրիստոնյա են դառնում: Բոլորն էլ ենթարկվում են գլխատման, իսկ նրանցից հետո էլ սրով խոցվում է նաև Նեքտարինեն: Նրա մասնունքներն ամփոփվում են Սինա լեռան վրա, ուր և հիմնվում է Ս. Կատարինե վանքը: