Չարչարվել են Հայաստանում արաբ տեղապահ Խազմի կողմից: Եղբայրներ էին և ապրում էին Հայաստանում արաբների տիրապետության օրոք: Համազասպը երկրի գլխավոր իշխանն էր և Վասպուրական նահանգի տիրակալը: Երբ երեք եղբայրներ Համազասպը, Սահակը և Մերուժանն ավանդական այցելություն են տալիս տիրակալին, ձերբակալվում ենհարկադրվում ընդունելու իսլամը` որպես ապացույց իրենց հավատարմության: Մերուժանը, վախենալով տանջանքներից, ընդունում է իսլամը, իսկ դեպի տուն ճանապարհին հանդիպում է Դավիթ Մամիկոնյան իշխանին` Համազասպի տեղապահին, և նրա կողմից գլխատվում որպես դավաճան: Իսկ Սահակն ու Համազասպը գլխատվում են` ընդունելով նահատակություն հանուն Քրիստոսի: