shape

Գ կիր.Հոգեգալստեան

  • 10 հունիսի, 2018 թ.
  •  

    Հայրերից մեկը պատմեց մի պարտիզպանի մասին, որը մշակում էր պարտեզը և վաստակածը բաշխում էր աղքատներին: Դրանից հետո նրա խորհուրդները նրան  ասացին. «Մի քիչ դրա՛մ խնայիր քեզ համար, գուցե ծերանաս, և պետք գա քեզ»: Կուտակեց և լցրեց մի սափորի մեջ: Եվ նրա ոտքը ախտահարվեց, և դրամը ծախսեց բժիշկների վրա, սակայն ոչինչ չօգնեց: Հետո եկավ մի հմուտ բժիշկ և ասաց. «Եթե քո ոտքը չկտրվի, ամբողջ մարմինդ կվարակվի»: Եվ պայմանավորվեցին, որ հաջորդ օրը գա և ոտքը կտրի: Գիշերը մտածմունքների մեջ հոգոց հանեց, լաց եղավ և ասաց. «Հիշի՛ր, Տե՛ր, իմ նախկին օրերն ու իմ վաստակը»: Եվ մեկը կանգնեց նրա կողքին ու  հարցրեց. «Ո՞ւր են դրամները»: Եվ նա ասաց. «Մեղանչեցի, թողությո՛ւն տուր ինձ այս անգամ»: Եվ եկողը ձեռքով հպվեց նրա ոտքին, որն իսկույն ևեթ առողջացավ, և վեր կենալով՝ գնաց իր գործին: Երբ առավոտյան բժիշկը եկավ, նրան ասացին. «Գիշերով գնաց իր գործին»: Եվ բժիշկը լսելով այս` փառավորեց Աստծուն:

    «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

     

    Ես. 1:2-15, Հռ. 6:12-23, Մտ. 12:1-8

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Ներսես աբեղա Հարությունյանը:

    shape
    book-shape