Կոստանդիանոս թագավորը ծնվել է բալկանյան Նիշ քաղաքում: Զավակն էր հայտնի զորավար Կոստանդիոսի և Հեղինեի: Հովանավորել է քրիստոնեությունը և պետական աստիճանի բարձրացել Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրություններում: Նրա նախաձեռնությամբ է գումարվել Ա Տիեզերական ժողովը Նիկիայում 325 թ., ուր դատապարտվեց արիոսական աղանդը:
Երուսաղեմում կառուցում են մի շարք եկեղեցիներ, այդ թվում` Բեթղեհեմի և Ձիթենյաց լեռան հոյակապ տաճարները: Քրիստոնյա է մկրտվում մահվան անկողնում 337 թ.: Հեղինեի ջանքերով է գտնվել Քրիստոսի խաչափայտը:
Առ. 16:9-17, Բրք. 3:31-4:4, Ա Տմ. 2:1-7, Ղկ. 7:1-10
Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Մկրտիչ աբեղա Կարապետյանը: