shape

ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ, Ս. ԱԴՈԿՏՈՍ ԵՎ ՌՈՄԱՆՈՍ ԵՐԳԵՑՈՂ

  • 30 սեպտեմբերի, 2017 թ.
  •  

    Գևորգ զորավարը ծնունդով Կապադովկիայից էր: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Այնուհետև զինվորագրվել է հռոմեական բանակում և կարճ ժամանակամիջոցում հասել զորավարի աստիճանի: Եղել է Դիոկղետիանոս կայսեր սիրված անձնավորություններից:

    Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրն այդ առթիվ խորհրդակցություն է հրավիրում իր մեծամեծներին` նրանց հավանությունը ստանալու: Բոլորը հավանություն են տալիս՝ բացի Գևորգից, ով խստագույնս քննադատում է կայսեր առաջարկը, որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնյա լինելը: Կայսրը բանտարկել է տալիս Գևոր­գին և ենթարկում անլուր չարչարանքների, որոնց նա տոկում է քաջաբար: Ի վերջո բազմաթիվ ստիպում­երից և հորդորներից հետո Գևորգը տալիս է իր համաձայնությունը` այցելելու կուռքե­րին:­ Սակայն­ նա մե­հյանում­ մի առ մի ջար­դոտում­ է բոլոր կուռքե­րը`­ դրանք հայտա­րա­րե­լով­ սուտ և սին: Այս հան­դուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս­ նրան հավա­նա­բար­ 303 թ.: Ս. Գևորգը­ համար­վում­ է Անգլիայի պաշտպան սուրբը:

    Ադոկտոսը (4-րդ դ.) նահատակվել է հայկական Մելիտինեում Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա էր Եփեսոս քաղաքում: Ծածուկ քրիստոնյա էր: Ադոկտոսը չի ցանկանում իր դստեր` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսրին և ուղարկում է նրան Արևելք: Այսպիսով բացահայտվում է, որ Ադոկ­տո­սը­ քրիստո­նյա­ է: Կայսրը­ զրկում է նրան կոչումից և ունեցվածքից և վտարում Մելիտինե` հրամայելով կուսակալին` վերադարձնել նրան հեթանոսության: Ադոկտոսն անսա­սան­ է մնում հա­վատքի­ մեջ, ո­րի համար­ էլ գլխատ­վում է: Իր կինը­ և մյուս դուստրը` Պելո­պի­ան,­ թաղում­ են նրան: Մաքսիմիանոսի մահից հետո Կոստանդիանոս Մեծի քույրը, Լիկիանիոս կայսեր կինը` Կոնստանցան, հովանավորություն ցուցաբերում Կալիսթենեի նկատմամբ, որը տեղափոխում է հոր մասունքները Եփեսոս և նրա գերեզմանի վրա կառուցում մի մա­տուռ: Հետա­գա­յում­ նա ապ­րում է Եփեսոսում­ իր մոր և քրոջ հետ և խաղաղությամբ վախճանվում 320 թ.: Ռոմանոս Երգեցողը (556) համարվում է կանոնների հեղինակ: Նա եղել է դպիր Կ. Պոլսի Ս. Սոֆիա եկեղեցում: Լինելով անար­գ­ված­ ու սաստիկ­ վշտացած`­ լավ երգել­ ու կար­դալ չկարողանալու պատճառով նա աղոթում է Ս. Կույս Աստ­վածածնին և օգնություն խնդրում: Ս. Կույսը հայտնվում է նրան երազում և հրամայում ուտել մի թղթագլան, որը տալիս նրան: Դրանից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և դրանք գեղեցիկ կատարելու շնորհ: Նա հեղինակ է 1000 կանոնների:

     

    Մուղնու Ս. Գևորգ վանքի ուխտի օր

    shape
    book-shape