shape

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

  • 20 մայիսի, 2018 թ.
  •  

    Տերն Իր հարության 40-րդ օրը երկինք համբարձվելիս Իր աշակերտներին պատվիրում է, որ նրանք Երուսաղեմում նստեն և սպասեն խոստացված զորությանը, որպեսզի ողջ աշխարհում Տիրոջ վկաներ լինեն և բոլորին բարի լուրն ավետեն:

    Աստվածորդու համբարձումից հետո առաքյալները և Քրիստոսի մյուս հետևորդները փակվում են նվիրական մի վայրում` Վերնատանը, և «բոլորը միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին» (Գործք Ա 14):

    Ս. Հոգու շնորհաբաշխ էջքը տեղի է ունենում հրեական Պենտեկոստեի (բառացի նշանակում է 50 օրեր) տոնի օրը. «Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, որտեղ [առաքյալներն ու Քրիստոսի մյուս հետևորդները] նստած էին...: Եվ բոլորը լցվեցին Ս. Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (Գործք Բ 2-4):

    Վերնատանը տեղի ունեցած հրաշքը մեծ հիացում ու զարմանք է պատճառում Երուսաղեմում գտնվող այլազգիներին ու հրեաներին: Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, թե առաքյալները և նրանց հետ եղողները հարբած են: Սակայն «սրանք հարբած չեն, ... քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է, այլ այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, -ասում է Աստված, -որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա» (Գործք Բ 15-17):

    Ղկ. 22:1-30, Գրծ. 28:17-32, Հդ. 1:17-25, Յհ. 13:31-14:13, Մտ. 24:1-26:2, Մր. 14:1-26

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Մկրտիչ աբեղա Կարապետյանը:

    shape
    book-shape