shape

ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ՕՐԸ

  • 18 մարտի, 2018 թ.
  •  

    «Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը: Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալուստը, որովհետև ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց, տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալուստն էլ: Այն ժամանակ եթե դաշտի մեջ երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, և մյուսը պիտի թողնվի: Եվ եթե երկու կին աղան մի երկանքի վրա, մեկը պիտի վերցվի, և մյուսը պիտի թողնվի: Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին կգա ձեր Տերը: Այս իմացեք. եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, կհսկեր և չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կգա» (Մատթ. ԻԴ 36-44):

    shape
    book-shape