shape

Պահք

  • 30 հոկտեմբերի, 2020 թ.
  •  

    4 Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5 «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչուններն այն կերան: 6 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ խոնաւութիւն չլինելու պատճառով: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը, նրա հետ բուսնելով, այն խեղդեցին: 8 Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: 9 Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ինչ է նշանակում: 10 Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: 11 Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծոյ խօսքն է: 12 Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: 13 Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: 14 Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: 15 Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս: 16 Ոչ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի ովքեր մտնեն, լոյսը տեսնեն:

     

     Գաղատացիներ 6.1-13

     Ավ. ըստ Ղուկասի 8.4-16

    shape
    book-shape