shape

Ս. ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐ, ՆԱՀԱՏԱԿՆԵՐ († 454)

  • 06 փետրվարի, 2018 թ.
  •  

    Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո Ատրորմիզդ մարզպանի դրդմամբ պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:

    454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

    Պատմությունը հիշում է նրանց անունները՝ Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ Երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

    Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին՝ Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

    shape
    book-shape