shape

Ս. ՎԱՐԴԱՆԱՆՔ, ՆԱՀԱՏԱԿՆԵՐ († 451)

  • 08 փետրվարի, 2018 թ.
  •  

    Այս անունով են ճանաչվում այն բոլոր նահատակները, ովքեր իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451 թ.` հանուն հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեության:

    Հաճախ ենթադրվում է, թե քրիստոնեությունը ստրկության ու լոկ հնազանդության ուսմունք է: Մինչդեռ տասնյակ դարեր առաջ Վարդանանք ապացուցեցին, որ քրիստոնեությունը սխրանքի և հավերժության ուսմունք է:

    Ավարայրը քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ու միակ ռազմական բախումն էր, ուր լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ու ստրկացման իրարամերժ գաղափարներն էին բախվում, ուր ճշտվում էր մեկ անգամ ևս Հիսուսի` մեռնելով ապրելու պատգամը:

    Հայ Եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին` Վարդան զորավարի գլխավորությամբ:

    òավոք սրտի, պատմությունը չի պահել նրանց անունները: Հայտնի են միայն 9 զորականների անուններ.

    1. Քաջ Վարդան Մամիկոնյան` 133 համհարզներով

    2. Կորովի Խորեն Խոռխոռունի` 19 ընկերներով

    3. Արի Արտակ Պալունի` 57 ընկերներով

    4. Զարմանալի Տաճատ Գնթունի` 19 ընկերներով

    5. Իմաստուն Հմայակ Դիմաքսյան` 22 ընկերներով

    6. Հրաշակերտ Ներսես Քաջբերունի` 7 ընկերներով

    7. Մանուկ Վահան Գնունի` 3 ընկերներով

    8. Արդար Արսեն Ընծայունի` 7 ընկերներով

    9. Առաջադեմ Գարեգին Սրվանձտյանց` 2 եղբայրներով և

    18 ընկերներով

    Ամենայն Հայոց Կաթողիկոս

    Նորին Սուրբ օծություն

    Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ ԵՐԿՐՈՐԴԻ

    Անվանակոչության տոնը

    Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է Հայրապետական Մաղթանք:

    shape
    book-shape