shape

Ս. ՊԵՏՐՈՍ ՀԱՅՐԱՊԵՏ ԵՎ Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ

  • 16 հունվարի, 2018 թ.
  •  

    300 թ. Ս. Պետրոսը նշանակվում է Ալեքսանդրիայի Աթոռի պատրիարք: Ըստ Եվսեբիոս եկեղեցական պատմիչի` նահայտնի էր որպես «մի տիպար եպիսկոպոս, նշանավոր որքան իր առաքինի կյանքով, նույնքան և Ս. Գրքի մեջ իր հմտությամբ»:

    Շատ դժվարին ժամանակաշրջանում պաշտոնավարում է 11 տարի: Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից ազատվելուց հետո սահմանում է կանոններ, որոնց հիման վրա զղջացողները կարող էին վերադառնալ եկեղեցու գիրկը: 306թ., երբ վերսկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պետրոս հայրապետը հեռանում է Աթոռից, բայց լսելով, որ իր հոտն անտերունչ է մնացել, վերադառնում է Ալեքսանդրիա, որտեղ և բանտարկվում է:

    311 թ. ընդունում է մարտիրոսության պսակը:

    Պետրոս հայրապետին իր բոլոր հալածանքների ժամանակ անբաժան ուղեկից ու չարչարանակից էր Աբիսողոմ սարկավագը, ով իր կյանքը կնքում է խոստովանական մահով:

    shape
    book-shape