Այս տոնը հիշատակն է Երուսաղեմում Խաչի նշանի երևման, որ տեղի է ունեցել 351 թ. մայիսի 19-ին: 0րը ցերեկով երկնքում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, երևում է լուսապայծառ մի Խաչ: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսն այդ զարմանահրաշ դեպքի մասին մի նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսեր` լուսե խաչի երևումը բացատրելով իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորում կայսեր ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Խաչի Երևման տոնին:
Հայ Եկեղեցին այս տոնը նշում է Զատկից 28 օր հետո` Հինանց Ե. Կիրակի օրը (Զատկից մինչև Հոգեգալուստ Հինունք է` 50 օր), որ կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ի միջև:
Ղկ. 11:33-12:12, Գրծ. 17:1-15, Ա Հհ. 1:1-10, Յհ. 7:14-23, Մտ. 13:53-58, Մր. 6:30-44
Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Ներսես աբեղա Հարությունյանը: