shape

Սուրբ Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա հետ նահատակված որդիների հիշատակության օր

  • 26 հոկտեմբերի, 2020 թ.
  •  

    Անաստաս քահանա

    Ազգությամբ պարսիկ էր, նախկին անունը Մակունդատ: Երբ 614 թ.-ին պարսիկները գրավեցին Երուսաղեմը և Քրիստոսի Խաչը Պարսկաստան գերեվարեցին; Մակունդատը մի պարզ զինվոր էր պարսկական բանակում, հետաքրքրվեց խաչով և «իր սրտում սեր առաջ եկավ քրիստոնեության վերաբերյալ և սկսեց քրիստոնյաներից ճշմարտության խոսքը լսել»: Ի վերջո Երուսաղեմ գնաց և որպես քրիստոնյա մկրտվեց ու Անաստաս կոչվեց, և Սաբայի վանք մտնելով կրոնավոր դարձավ և ավելի հիմնավոր ձևով սովորեց իր նոր կրոնը: Քարոզչական գործով ուղարկվում է պաղեստինյան Կեսարիա, որն այդ ժամանակ պարսկական տիրապետության տակ էր, և այնտեղ պարսիկ մոգեր տեսնելով, ցանկացավ նրանց քրիստոնյա դարձնել: Նրանք էլ, նրան որպես լրտես դիտելով, իրենց իշխանի մոտ տարան և սաստիկ տանջանքների ենթարկելով՝ բանտ նետեցին: Որոշ ժամանակ բանտում մնալուց հետո Պարսկաստան ուղարկվեց, որտեղ մոգերն ապարդյուն ջանացին նրան դարձի բերել: Բանտում սաստիկ խարազանման ենթարկվեց և ի վերջո, գլխատմամբ, ընդունեց մարտիրոսական պսակը; Ասվում է, որ հետագայում նշխարները Հռոմ տեղափոխվեցին և մի եկեղեցում դրվեցին, որը մինչ այսօր կանգուն է և նրա անունն է կրում:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող յոթերորդ երկուշաբթի օրը:

     

    Վարոս զինվոր

    Մի հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում՝ Մաքսիմինոս Կայսեր օրոք, Գ դարի վերջերին: Երբ յոթ միայնակյացներ ձերբակալվեցին և բանտարկվեցին, նրանցից մեկը նույն գիշերը մահացավ և Վարոսը, որպեսզի ինքն էլ նահատակության պսակը ստանա, նրա տեղը զբաղեցրեց, որից էլ դատավորը զայրանալով՝ չարաչար տանջանքներով նրան սպանել տվեց:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող յոթերորդ երկուշաբթի օրը:

     

    Թեոդորիտե

    Կամ Թեոդոտե: Մի Գոնիացի բարեպաշտ այրի կին է, երեք զավակներով, որոնց աստվածպաշտության մեջ էր դաստիարակել: Մի հեթանոս ազնվական սիրահարվում է նրան և ցանկանում ամուսնանալ նրա հետ, Թեոդիտեն մերժում է: Այս պատճառով նրա աչքի առջև տանջում է նրա զավակներին, որոնք արիաբար տոկում են չարչարանքներին և չեն ուրանում իրենց կրոնը: Ի վերջո 300 թ.-ին՝ Դիոկղետիանոսի օրերին, բոլորը մի կրակի մեջ են նետվում:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող յոթերորդ երկուշաբթի օրը:

     

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 3.1-6

     Երեմիա 17.7-8

     Բ Տիմոթեոս 2.3-10

     Ավ. ըստ Մատթեոսի 19.27-29

    shape
    book-shape