shape

ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ

  • 27 մարտի, 2018 թ.
  •  

    «Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած` փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էր, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցեք: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթուն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթ. ԻԵ 1-13):

    shape
    book-shape