shape

  • 24 հոկտեմբերի, 2017 թ.
  •  

    Թեոդիտոն քահանան († 303) նահատակվել է Դիոկ ղետիանոսի հալածանքների ժամանակ Անկյուրիայում: Թեոդիտոնը հյուրանոցի տեր էր: Հալածանքների ժամանակ նա ապաստան է տալիս հալածվող քրիստոնյաներին, օգնում լեռներում թաքնվածներին, այցելում բանտերում ձերբակալված ներին: 7 նահատակ քրիստոնյա կույսերի մարմինները թաղելու համար ենթարկվում է ծանր հալածանքների և գլխատվում:

    Զենոնը, Ս. Մակարը և Ս. Եվդոքսիոսը († 311/312) չարչարանքների են ենթարկվել Մաքսիմիանոս կայսեր օրոք Փոքր Հայքի Մելիտինեում: Հալածանքների ժամանակ կայսերական բանակի զորավար Եվդոքսիոսն իր կնոջ` Վասիլուհու և ընկերներ Զենոնի ու Մակարիոսի հետ թաքնվում է Մելիտինե քաղաքում: Եվդոքսիոսն իրեն հայտնում է զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Մակարը:

    Ռամելասը (†157) նահատակվել է Տրայանոսի կայսրու թյան տարիներին: Արևելք կատարած արշավանքի ընթացքում կայսրն իր զորքերում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց անմիջապես աքսորում է Փոքր Հայք` Մելիտինե:

    Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսրին անաստվածության և անարդարության համար և բա ցահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, որի համար էլ տեղում գլխատվում է:

    Փոքր Հայք աքսորված քրիստոնյա զինվորներն էլ տարբեր ճանապարհներով մահվան են դատապարտվում և ամ բողջությամբ նահատակում:

    shape
    book-shape