«Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս իմ ձեռքից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. Հարյուր տակառիկ ձեթ, և տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց. «Հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Առ քո մուրհակը և նստիր ու գրիր` չորս հարյուր»: Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ:
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկ. ԺԶ 1-13):
Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: