shape
Գլխավոր ֆոնդապահ

Գլխավոր ֆոնդապահ

 Աստղիկ Ժորայի Սահակյան

 

Ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 20-ին քաղաք Երևանում:

1957-1967 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը:

1967-1973 թթ. ուսանել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժնում:

1967 թ. սեպտեմբերի 22-ին աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ պետական գրադարանում` որպես կրտսեր գրադարանավար:

1970 թ. Հայ գրքի մատենագիտության բաժնում՝ որպես գրադարանավար:

1979 թ. նշանակվում է նույն բաժնում` որպես ավագ գրադարանավար:

1990 թ. Հայ գրքի մատենագիտության բաժնում՝ որպես գլխավոր մատենագետ:

2000 թ. աշխատանքի է ընդունվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնի գրադարանում՝ որպես գրադարանավար-մատենագետ:

2012 թ. կենտրոնը վերանվանվեց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, որտեղ և աշխատանքը շարունակում է որպես մատենագետ, ապա գլխավոր ֆոնդապահ:

Համահեղինակ է «Հայ գրքի մատենագիտություն» գրքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորների, հոդվածներ է հրապարակել «Էջմիածին» ամսագրում:  

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ: