shape
Տնօրեն

Տնօրեն

 

ՏԵՐ ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Ծնվել է Վաղարշապատ քաղաքի Ոսկեհատ գյուղում 1983 թվականի սեպտեմբերի 20-ին:

1991-2001 թվականներին բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

2001-2007 թվականներին բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006 թվականի դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպս. Գալթագճյանի ձեռամբ ստացել է սարկավագի աստիճան:

2007 թ. մայիսի 31-ին որպես ԳՀՃ-ի մագիստրոսական ավարտական աշխատանք պաշտպանության է ներկայացրել «Էջմիածին» ամսագրի 1984-1988 թթ. մատենագիտությունը» վերնագրով ավարտաճառը:

2007-2010 թվականներին` Ճեմարանն ավարտելուց հետո, «Գարեգին Ա» Հայագիտական և Աստվածաբանական Գիտական Կենտրոնում նշանակվել է որպես գործավար-քարտուղար:

2009-2012  թվականներին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում:

2012 թվականին պաշտպանել է ավարտական աշխատանք «Տ. Գյուտ ավագ քահանա Աղանյանցի պատմագրական ժառանգությունը» թեմայով:

2010 թվականին նշանակվել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում որպես գործավար-քարտուղար` համատեղությամբ տեխնիկական խմբագրի պաշտոնի:

2010 թվականից Գևորգյան Հոգևոր Ճեմարանում դասավանդում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան:

2010 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռամբ գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի  ձեռնադրվել է քահանա:

2010-2012 թթ. ընդգրկվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Ուսանողական գիտական ընկերության» անդամների շարքում:

2011 թվականից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կիրակնօրյա ծառայության է նշանակվել Արմավիրի թեմի Քարակերտ համայնքում:

2012 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ղևոնդյանց տոնին՝ փետրվարի 15-ին, արժանացել է լանջախաչ կրելու պատվին:

2012 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հանուն Մայր Աթոռի նշանակվել է Հայկական գրադարանների միջազգային 2-րդ համագումարի հանձնախմբի անդամ` ընդգրկվելով նաև նույն ժողովի գործադիր մարմնի մշտական անդամների ցանկում:

2012 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հանուն Մայր Աթոռի նշանակվել է ՀՀ կառավարության ստեղծած գրադարանների խորհրդի անդամ:

2012 թվականի մայիսի 2-ից նշանակվել է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնում` որպես տեխնիկական խմբագիր:

2013 թվականի աշնանից կիրակնօրյա ծառայության է նշանակվել Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում:

2014 թվականից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ որպես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասախոս:

2012-2015 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը՝ մասնագիտանալով Հայոց պատմության նոր և նորագույն շրջանի պատմության մեջ: Որպես մագիստրոսական թեզ պաշտպանության է ներկայացրել «Հայ Եկեղեցու վերազարթոնքը ԺԷ դարի երկրոդ կեսին» ավարտական աշխատանքը:

2015 թ. ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում ձևակերպվել է որպես հայցորդ՝ «Հոգևոր գործոնը հայ ազատագրական պայքարում (16-18-րդ դդ.)» թեկնածուական ատենախոսության թեմայով:

2015 թ. ընդգրկվել է Հայաստանի ազգային գրադարանի «Բանբեր Հայաստանի գրադարանների» պաշտոնական տարեգրքի խմբագրական խորհրդի անդամ:

2016 թ. ԳՀՃ-ում դասավանդում է «Հայ Եկեղեցու պատմության աղբյուրագիտություն» և «Հայ Եկեղեցու ժողովների պատմություն» առարկաները:

2016 թ. Հայաստանի ազգային գրադարանի տնօրինության կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:

Հեղինակ է հոդվածների, գրքերի և առաջաբանների, մասնակցել ժողովածուների կազմման աշխատանքների: Մասնակցել է տեղական, միջազգային, համալսարանական ու միջհամալսարանական մի շարք գիտաժողովների:

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2015-2017 թթ.եղել է Գևորգյան ճեմարանի ուսումնական խորհրդի անդամ:

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2013 թ. նոյեմբերի 1-ից նշանակվել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի  տնօրեն:

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2017թ․ հուլիսի 31-ին համատեղության կարգով նշանակվել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: