Աթանասը ծնվել է Ալեքսանդրիայում շուրջ 296 թ., քրիստոնյա ընտանիքում: Նա կրթություն է ստանում Ալեք սանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսի հովանու ներքո: 319 թ. ձեռնադրվում է սարկավագ և ակտիվորեն մասնակցում արիոսականության դեմ պայքարին: 325 թ. իր եպիսկոպոսի հետ մեկնում է Նիկիա` մասնակցելու Առաջին Տիեզերական ժողովին: 5 ամիս անց մահանում է Ալեքսանդրը, որը մահվան մահճում իրեն հաջորդ է առաջարկում Աթանասին, ով 326 թ. միաձայն ընտրվում է պատրիարք: Աթանասը բազմաթիվ երկերով մերկացնում է Արիոսի սուտ ուսմունքը: Չարացած արիոսականներն ամբաստանում են Աթանասին Կոստանդին Մեծ կայսեր առաջ` մեղադրելով նրան կայսրության թշնամիների հետ հարաբերվելու մեջ: Աթանասին աքսորի են դատապարտում: Ընդհանուր առմամբ նա աքսորում անցկաց նում է քսան տարի` դատապարտված լինելով չորս անգամ: Արքեպիսկոպոսի բացակայության ընթացքում նրա հոտն այնքան փորձությունների է ենթարկվում, որ նրա աքսորը հավատավոր հոտը համարում է իր սեփականը: Ս. Աթանասը վախճանվում է հովվապետական 47-ամյա ծառայությունից հետո` 373 թ. մայիսի 2-ին: Թողել է բազում աշխատություններ:
Կյուրեղ Աղեքսանդրացին ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 374 թ.: 412 թ. նա դառնում է Ալեքսանդրիայի պատրիարք: Պայքարել է նեստորականության դեմ: Նախա գահել է Երրորդ Տիեզերական Ժողովը (Եփեսոս, 431թ.), որտեղ դատապարտվում է Նեստորն իր ուսմունքով հանդերձ:Գրել է բազմաթիվ մեկնողական և ջատագովական աշխա տություններ: Մահացել է 444 թ.:
Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում: Եղել է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի (326-374) որդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Կապադով կիայի Կեսարիա քաղաքում: 350 թ. նա մեկնում է Աթենք, ուր Բարսեղ Կեսարացու հետ միասին 5 տարի ուսանում է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ: Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Աստվածաբանը, Աթենքում 2 ընկերները միայն 2 ճանապարհ գիտեին. մեկը, որ տանում էր դեպի դպրոց, իսկ մյուսը` ավելի թանկագինը` դեպի եկեղեցի:
Վերադառնալով Նազիանզա` մկրտվում է հոր կողմից: 360 թ. մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնողական կյանքին: Սակայն շուտով ստիպված է լինում վերադառնալ` օգնելու իր ծեր հորն արիոսականության դեմ պայքարելու գործում: 361 թ. հոր` Գրիգոր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, իսկ 372 թ. Ս. Բարսեղ Կեսարացու ձեռամբ` եպիսկոպոս Սասիմա քաղաքի վրա:
381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Մելետիոս Անտիոքացու մահից հետո Նազիանզացին հաջորդում է նրան Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի նախագահական աթոռի վրա: Մահացել է 389/390 թթ.:
Ռեթեոսը Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչն էր:
Սեղբեստրոսը († 335) ծնվել է Հռոմում, քրիստոնյա ըն տանիքում, ստացել է լավ կրթություն: 30 տարեկանում ձեռ նադրվել է քահանա, ապա եպիսկոպոս: Հայտնի էր որպես Ս. Գրքի մեծ գիտակ` հրեաների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բանավեճի ընթացքում ներկայացնելով քրիստոնեու թյունը: Հաղթել է հրեաներին բանավեճում և շատերին դարձի բերել: Հռոմի գահին է մնացել շուրջ 20 տարի` ի Տեր փոխա դրվելով բավականին առաջացած տարիքում:
Եփրեմ Խուրին († 373/9) ծնվել է 4-րդ դ. սկզբին քրիս տոնյա ընտանիքում: 14 տարեկանում Հակոբ Մծբնեցու հետ մասնակցել է Առաջին Տիեզերական ժողովին (Նիկիա, 325 թ.): Գրավոր և բանավոր քարոզել և շատերի է դարձի բերել ի Քրիստոս: Հեղինակ է բազում աղոթքների և տաղերի:
Հովհան Ոսկեբերանը ծնվել է Անտիոքում շուրջ 354 թ., զինվորականի ընտանիքում: Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում, ամբողջովին նվիրվում է որդու դաստիարակությանը: Հովհանն ստանում է փայլուն կրթություն Անտիոքի և Աթենքի դպրոցներում: Ավարտից հետո դառնում է դատավոր, բայց շուտով թողնում է աշխարհիկ գործունեությունը և նվիրվում Տիրոջ գործին: Մոր մահից հետո հեռանում է անապատ, սակայն վատթարացող առողջությունն ստիպում է նրան վերադառնալ Անտիոք: Ձեռնադրվում է դպիր, այնուհետև սարկավագ, իսկ 386 թ.` քահանա: Դառնում է փայլուն քարոզիչ, որի համար և ստանում է «Ոսկեբերան» մակդիրը: 398թ. ձեռնադրվում է Կ.Պոլսի եպիսկոպոս: Նախանձախնդիր մայրաքաղաքի բնակիչների արատների ուղղմանը` արթնացնում է բազում բարձրապաշտոն անձանց դժգոհությունն ու զայրույթը, ի շարս որոնց` Եվդոկսիա կայսրուհու: Վերջինիս ջանքե րի շնորհիվ 404 թ. Ոսկեբերանն արտաքսվում է Կ.Պոլսից և 407 թ. աքսորավայրում կնքում իր մահկանացուն 53 տարեկան հասակում: Ս. Հովհան Ոսկեբերանի վերջին խոսքերն էին. «Փառք Աստծու ամեն ինչի համար»: Ոսկեբերան հայրապետը
Ս. Գրքի մեկնության, Ս. Պատարագի և բազում աստվածաբա նական երկերի, ինչպես նաև քարոզների և Ս. Հաղորդության աղոթքների հեղինակ է: