Եթովպիայում հնուց ի վեր ապրում էին հրեաներ: 6-րդ դարում հրեական Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնեական Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայականության դարձնելու նպատակով: Խաբեությամբ տիրելով Նեհրանին` Դու Նովասն ստիպում է քաղաքացիներին ուրանալ Քրիստոսին: Հոգևորականներին, վանականներին ու միանձնուհիներին` թվով 427 հոգու, Դու Նովասը հրամայում է այրել խարույկի վրա: Կառավարիչ Արի թին և այլ մեծամեծների բանտարկում են: Հարցաքննության ժամանակ թագավորը դիմում է նրանց հետևյալ խոսքերով. «Ես չեմ պահանջում ձեզանից, որ դուք հրաժարվեք երկնքի և երկրի Աստծուց, չեմ ուզում, որ դուք երկրպագեք կուռքերի, այլ կամենում եմ միայն, որ դուք չհավատաք Հիսուս Քրիստոսին, որովհետև խաչվածը մարդ էր և ոչ Աստված»: Սակայն քաղա քացիները, 95-ամյա քաղաքապետ Արիթի գլխավորությամբ, պատասխանում են. «Չենք ուրանա Քրիստոսին, քանզի նա մեզ համար կյանք է, իսկ հանուն Նրա մահը ձեռքբերում է», և անվախորեն հանձնվում տանջանքների:
Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղ թում է Դու Նովասին և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն ամբողջ Եթովպիայով մեկ:
Արտեմիոսը († 362/3) նահատակվել է Հուլիանոս Ուրա ցողի ժամանակ Անտիոքում: Անտիոքի վրա պարսկական ար շավանքի ժամանակ Հուլիանոսը, կանգ առնելով Անտիոքում, սկսում է դատել երկու երեցի` Եվգենիոսին և Մակարիոսին: Դատին ներկա գտնվող Արտեմիոսը համաժողովրդական կերպով մեղադրում է կայսրին անպատվության և դաժանու թյան մեջ, որի համար դաժան չարչարանքների է ենթարկվում գլխատվում Դափնեում` Անտիոքի արվարձանում: Մահվանից ոչ շատ առաջ կանխահայտնում է ուրացող կայսեր շուտափույթ պատիժ` նրա պատճառած չարիքների դիմաց: Հաջորդ իսկ արշավանքի ժամանակ Հուլիանոսն սպանվում է: Սուրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և տեղադրվում Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում:
Քրիստափորը և երկու կանայք` Ս. Կալինիկեն և Ս. Ակյուլինեն († 250/362), նահատակվել են Դեկոսկայսեր օրոք Լիկիայում: Նրանք անսասան են մնում հավատքի մեջ իրենց չարչարանքների ժամանակ, որի հետևանքով 200 հեթանոս զինվորներ հավատում են Քրիստոսին: Բանտարկված Քրիստափորի մոտ ուղարկում են 2 անառակ կանանց` Կալի նիկեին և Ակյուլինեին, որպեսզի գայթակղեն նրան և ստիպեն ուրանալ Քրիստոսին: Սակայն կանայք, լսելով Քրիստափորի քարոզը, հավատում են Քրիստոսին: Դրանից հետո երեքն էլ նահատակվում են: