shape

ՆԻԿԻԱՅԻ Ս. ԺՈՂՈՎԻ 318 ՀԱՅՐԱՊԵՏԵՐ

  • 09 սեպտեմբերի, 2017 թ.
  • 325 թ. Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում Կոստան­ դին Մեծ կայսեր հրամանով գումարվում է ժողով` դատապար­ տելու Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքը, որը քարոզում էր, թե Աստծու Որդին` Հիսուս Քրիս­ տոս, համագոյակից չէ Հայր Աստծուն: Ըստ նրա՝ Աստված ստեղծել է Որդուն` Նրա միջոցով իրականացնելու արարչա­ գործությունը: Չնայած Աստված ստեղծել էր ոչնչից, սակայն նա Հոր էութ­յունից­ չէր: Նա ստա­ցել էր Հոր գի­տությու­նը­ և որ­ դեգրվել,­ բայց Նա ա­նարատ­ չէր, ինչպես­ Հայրը,­ այլ փոփո­խե­­ լի, ինչպես մյուս արարածները:

    Նիկիայի 318 հայրապետերը, որոնց թվում Հայոց Ս. Արիս­ տակես հայրապետը, Ալեքսանդրիայի Պապի` Ս.Ալեքսանդր Ալեքսանդրացու գլխավորությամբ դատապարտում են Արիո­ սի պիղծ աղանդը և ընդունում մի հանգանակ, որը հայտնի է «Նիկիական հանգանակ» անունով, ըստ որի` Որդի Աստված համագոյակից է Հորը, «ծնեալ ի Հօրէ նախքան զյաւիտեանս»: 

    Ժողովը հայտնի է որպես Առաջին Տիեզերական ժողով:

    shape
    book-shape