Նահատակվել են Հայաստանում` Անձևացյաց գավառում, պարսից Հազկերտ թագավորի օրոք: Հայոց զորքը, որ կազմված էր երկու գնդից, մեկը` Ատոմ Գնունու, իսկ մյուսը` Մանաճիհր Ռշտունու հրամանատարությամբ, շուրջ հազար մարդ, ծառայում էր պարսից բանակում: Հալածանքների ժամանակ նրանք հեռանում են Պարսկաստանից: Շուտով նրանց ետևից պարսկական մի զորագունդ է ուղարկվում, որը հասնելով նահատակում է նրանց: Նրանց հետ նահատակվում է նաև մի պարսիկ զինվոր, որը հավատացել էր Քրիստոսին: