shape

Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ, ՆՐԱ ՈՐԴԻ Ս. ՄԱՐՏԻՐՈՍ ԵՎ 14 ԶԻՆՎՈՐՆԵՐ

  • 27 հունվարի, 2018 թ.
  •  

    Ս. Սարգիս զորավարը Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառից էր: Քարոզում էր Ավետարանը և կործանում բագիններն ու մեհյանները: Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք Սարգիսն իր Մարտիրոս որդու հետ ապաստան է գտնում Հայաստանում` Տիրան թագավորի մոտ: Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Պարսկաստան` պարսից Շապուհ արքայի մոտ` զինվորական ծառայության: Իր և որդու ազդեցությունը մեծ է լինում իր իշխանության տակ գտնվող պարսիկ զորքի վրա, որի պատճառով էլ նրանցից շատերը քրիստոնեություն են ընդունում: Դա հայտնի է դառնում Պարսից արքունիքին, ուստի Սարգսին և նրա որդուն պարտադրում են զոհ մատուցել արքայական մեհյանում: Սարգիսը մերժում է հրամանը, և հայր ու որդի համարձակորեն անարգում են կուռքերին: Այս բանի համար մոլեգնում են քրմերը և ոտնակոխ սպանում Սարգսի որդուն, իսկ Սարգիսը ձերբակալվում ու բանտ է նետվում և ապա նահատակվում: Իրեն հավատարիմ 14 պարսիկ զինվորները թագավորի հրամանով նույնպես նահատակվում են:

    shape
    book-shape