Ալան ազնվականներ էին, թվով 19 հոգի, ովքեր Հայոց արքունիք` Սաթենիկ թագուհու մոտ էին եկել Սուքիասի Գլխավորությամբ: Արքունիքում հանդիպելով Ոսկյանց քահանաներին` քրիստոնյա են դառնում և, քաշվելով Բագրևանդի լեռներից մեկը, որը հետագայում Սուքիասի անունով կոչվել է Սուկավետ, ճգնողական կյանքով ապրում են 44 տարի: Նահատակվում են նույն լեռան վրա` իրենց ճգնողական կյանքից չհրաժարվելու համար, ալանների թագավորի հրամանով: