shape

ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏ, Ս. ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՐ, Ս. ՀՈՎՍԵՓ ԱՐԵՄԱԹԱՑԻ, ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԵԿԱՄ ՂԱԶԱՐՈՍ ԵՎ ՆՐԱ ՔՈՒՅՐԵՐԸ` ՄԱՐԹԱ ԵՎ ՄԱՐԻԱՄ

  • 23 հոկտեմբերի, 2017 թ.
  •  

    Ղունկիանոս հարյուրապետը հռոմեացի զինվոր էր, ծնունդով Կապադովկիայից: Քրիստոսի խաչելության ժամանակ հավատում է Նրան: Տեսնելով Տիրոջ հարությունը` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, իբր Քրիստոսի մարմինը գողացվել է Իր աշակերտների կողմից: Մկրտվելուց հետո Պի­ ղատոսի հրամանով գլխատվում է:

    Հովսեփ Աստվածահայրը սերում է Դավիթ արքայի տոհմից: Ամուսնացած էր Սոլոմինեի հետ, ուներ 4 որդի և 2 դուստր: Այրիանալով ապրում էր պահեցողությամբ, սակայն Տիրոջ հրահանգով 80 տարեկանում նշանվու­ է Ս. կույս Մա րիամի հետ: Մահանում է 110 տարեկանում` չտեսնելով Տիրոջ Հարությունը:

    Հովսեփ Արեմաթացին Տիրոջ մարմինը, Խաչից իջեց նելով, դնում է գերեզման` մուտքը քարով ծածկելով:

    Ղազարոսը և նրա երկու քույրերը` Մարթան և Մարիամը, ապրել են Տիրոջ երկրային կյանքի օրոք Երուսաղեմից ոչ հեռու: Քրիստոս հաճախ այցելում­ էր նրանց: Տերը հարություն է տալիս Ղազարոսին, որի մասին իմանալով` հրեաները ցանկանում են սպանել Ղազարոսին, բայց վերջինս հեռանում է Կիպրոս, ձեռնադրվում եպիսկոպոս և մահանում Տիրոջ Հարությունից 30 տարի հետո:

    shape
    book-shape