shape

Ս. ՄԱՏԹԵՈՍ, Ս. ՄԱՐԿՈՍ, Ս. ՂՈՒԿԱՍ ԵՎ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ

  • 21 հոկտեմբերի, 2017 թ.
  •  

    Մատթեոս առաքյալ-ավետարանիչը կոչվում էր նաև Ղևի: Ապրում էր Կափառնայում քաղաքում, հետևում է Քրիստոսին` անսալով Տիրոջ ձայնին: Մատթեոսը, լինելով հարկահավաք,դարձի է գալիս և իր ունեցվածքը բաժանում աղքատներին: Քարոզել է Պաղեստինում 8 տարի և գրել իր անունով հայտնի Ավետարանը:

    Մարկոս ավետարանիչը Քրիստոսի 72 աշակերտներից է: Կոչվում է նաև Հովհաննես: Դարձի է գալիս Պետրոս առաքյալի շնորհիվ: Հռոմում քրիստոնյաների խնդրանքով գրում է Պետրոս առաքյալի` Քրիստոսի մասին պատմածները: Քարո զում է Եգիպտոսում, որտեղ հիմնում է եկեղեցի և նահատակ վում հեթանոսների կողմից:

    Ղուկաս ավետարանիչը Քրիստոսի 72 աշակերտներից է: Հույն բժիշկ էր, սիրիական Անտիոք քաղաքից: Լսելով Հիսուս Քրիստոսի մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Քարոզում է Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: 62-63 թթ. հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրում իր անունով հայտնի Ավետարանը: Ղուկասը նաև Գործք Առաքելոցի հեղինակն է:

    Հովհաննես առաքյալ-ավետարանչը Քրիստոսի սիրելի աշակերտն էր: Սկզբում Հովհաննես Մկրտչի աշակերտն էր: Ս. Աստվածամոր Վերափոխումից հետո գալիս է Եփեսոս և քարոզում է Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում և աքսորվում Պատմոս կղզի, որտեղ գրում է «Հայտնությունը»: Առաքյալներից միակն է, որ մահանում է բնական մահով 105 տարեկան հասակում:

    shape
    book-shape