Այս տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է` Ս.Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը:
Ըստ ավանդության՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրը, ձեռք բերելով Քրիստոսի խաչափայտից մի մասունք, վեր է բարձրացրել ի տես հավատացյալների` երգելով «Խաչի քո Քրիստոս երկիր պագանեմք» շարականը:
Երբ Հեղինե թագուհին գտնում է Քրիստոսի Խաչը, Երուսաղեմի Կյուրեղ Եպիսկոպոսը բարձրացնում է այն` հավատացյալների երկրպագության համար: 333 թ. Մեծն Կոստանդիանոսը կառուցում է Ս. Հարություն տաճարը Քրիստոսի գերեզմանի վրա: Սեպտեմբերի 13-ին կատարվում է նավակատիքը, որից հետո ամեն տարի տո նախմբվում է Ս. Հարության նավակատիքը` 8 օր շարունակ: Սեպտեմբերի 14-ին հավաքվում էին Գողգոթայում, վեր բարձրացնում Ս. Խաչը` ի տես ժողովրդի և երկրպագում:
Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստանում հատկապես պարսկական գերությունից վերադարձին, երբ շեշտվում է ազատագրված Ս. Խաչի հաղթական վերադարձը Երուսաղեմ: Այդ տեղի է ունեցել 7-րդ դարի առաջին կեսին: 614 թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պար սիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը: Երկարատև կռիվերից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Այդ գործում մեծ նպաստ են բերել նաև հայկական զինվորական ուժերը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվում է Կ. Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ:
Խաչվերացի տոնը Հայ Եկեղեցին տոնում է սեպտեմբե րի 11-ից 17-ի միջև ընկած կիրակի օրը: