shape

Պահք

  • 29 հունվարի, 2020 թ.
  •  

    48 Ես եմ կենաց հացը: 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով որ սրանից ուտի, չմեռնի: 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52 եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: 53 Հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: 54 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: 55 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ,

     

     Բ Տիմոթեոս 2.20-26

     Ավ. ըստ Հովհաննեսի 6.48-55

    shape
    book-shape