shape

ՓԵՓՐՈՆԵ, Ս. ՄԱՐԻԱՆԵ ԿՈՒՅՍԵՐ ԵՎ ՄԵԾՆ ՎԱՐԴԱՆԻ ԴՈՒՍՏՐ Ս. ՇՈՒՇԱՆ

  • 26 սեպտեմբերի, 2017 թ.
  •  

    Փեփրոնեն նահատակվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Մեծացել է կուսանոցում: Հալածանքների ժամանակ, երբ բոլոր կույսերը փախչում են, Փեփրոնեն մայրապետի հետ մնում է կուսանոցում: Մերժելով ամուսնանալ հեթանոսի հետ` ենթարկվում է տանջանքների և գլխատվում: Նրա մահից հե­տո դատավորը խենթանում է, որի արդյունքում կոտրում է գլուխը և մահանում:

    Մարիանեն նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք Պիսիդորյան Անտիոքում, 0լիմբրիա կառավարչի կողմից, 15 տարե­կանում:­ Նրա հայրը,­ որ հեթա­նոս­ քուրմ էր, աղջկան­ դատարան է հանձնում Քրիստոսին դավանելու համար: Մերժելով ամուսնանալ դատավորի հետ` Մարիանեն ենթարկվում է դաժան հալածանքների: Տեսնելով նրա քաջությունը` 15 հազար հեթանոսներ խոստովանում են Քրիստոսին և գլխատվում: Մարիանեն դատապարտվում է սրով գլխատվելու, սակայն գլուխը­ սրի տակ խոնար­հե­լիս­ մահա­նում­ է իր մահով:­

    Շուշանը Վարդան Մամիկոնյան զորավարի ավագ դուստրն էր, նրա իսկական անունը` Վարդենի, իսկ Շուշանը նրա փա­ղաքշա­կան­ անու­նն­ էր, որով­ և ճանաչ­վել­ է երկար­ դարեր հայոց պատմության և վարքաբանության մեջ: Ամուսնացել է վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ` ունե­նա­լով­ 3 որդի և 1 դուստր: Հոր մա­հից հետո,­ երբ իր ա­մուսինը­ բդեշխ է դառնում­ և կրոնա­փոխ­ լինում­ պարսկա­կան­ իշխանության դրդումով ու կրկին ամուսնանում Պերոզ իշխանի զոքանչի հետ, Շուշանը քաշվում է մի փոքրիկ եկեղեցու առընթեր տնակ և այնտեղ ապրում աղոթքով ու արցունքներով` արհամարհելով իր ամուսնու բազմաթիվ առաջարկներն ու սպառնալիքները` հավատափոխ դառնալու համար: Շուշանը 7 տարի անլուր տանջանքների է ենթարկվում իր ամուսնու ձեռքով` ապավինելով միայն իր պապից` Ս. Սահակ հայրապետից իրեն կտակված Ավետարանի ընթերցանությանը: 

    Շու­շանը­ մարտի­րո­սա­կան­ մահով­ իր հոգին­ ավան­դում­ է Աստծուն 470 թ.: Ըստ Ուխտանես պատմիչի՝ նրա գերեզմանի տեղը Ցուրտավում­ է: Հիշ­վում են հե­տևյալ­ տողե­րը,­ որ Ս. Շուշանը գրել էր իր Ավետարանի մեջ. «Սրտիս տաճարը պահեցի անաղարտ: Պապիս` Ս. Սահակի, և ծնողներիս` Վարդանի ու Դստ­րի­կի­ մի­ջոցով­ այն նվիրում­ եմ իմ Աստծուն:­ Թող իմ մահն­ էլ խառն­վի­ իմ սուրբ հայրե­րի­ հետ...»:

    shape
    book-shape